Քաղաքականություն

Ալիևը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը փաստացի վերջ է դնում Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանը

1 րոպեի ընթերցում

Ալիևը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը փաստացի վերջ է դնում Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը վերջ է դնում Հայաստանի հետ առճակատմանը։ 

«Այս փաստաթղթի նախաստորագրումը փաստացի վերջ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև առճակատմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում ընդգծել է Ալիևը:

Ալիևը նշել է, որ ապահովվել է նաև Ադրբեջանի ցամաքային կապը Նախիջևանի հետ.

«Դրա շնորհիվ Նախիջևանի շրջանն այժմ ցամաքային կապ ունի երկրի մնացած մասի հետ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, կարելի է ասել, ավարտված է, իսկ ստորագրված փաստաթղթերն ապահովում են Ադրբեջանի շահերը։ 

Նա խոսել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին՝ շեշտելով, որ այն իր վերջին օրերն է ապրում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ նամակով դիմել են ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու հարցով։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում