Օկուպացված տարածքների խնդիրը կլուծվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի արդյունքում. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ տարածքների  խնդիրը լուծում կստանա հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի արդյունքում և Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։ 

«Օկուպացված տարածքների խնդիր ունենք ինչպես մենք, այնպես էլ՝ Ադրբեջանը։ Առավել ևս այս խաղաղության պայմաններում՝ այդ հարցերը կլուծենք փոխադարձաբար, համաձայնության մթնոլորտում, արդեն իսկ սահմանված, ստորագրված, վավերացված սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի և Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա»,-նշեց ՀՀ վարչապետը։ 

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի 1-ին հոդվածում, մասնավորապես, նշվում է. «Հաստատելով, որ նախկին ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմանները և որպես այդպիսին ճանաչվել են միջազգային հանրության կողմից՝ Կողմերը ճանաչում են և կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքական անկախությունը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 18-ին ժողովրդին հղած ուղերձում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի օկուպացված տարածքների խնդրին՝ նշել էր, որ ինչպես Ադրբեջանի վերահսկողության տակ կան Հայաստանի ինքնիշխան տարածքներ, այնպես էլ կան Ադրբեջանի տարածքներ, որոնք գտնվում են Հայաստանի վերահսկողության տակ։ Վարչապետն ասել էր, որ այդ խնդիրը լուծվելու է սահմանազատման միջոցով, իսկ եթե առաջանա որոշ տարածքների փոխանակման հարց, այդ դեպքում ՀՀ իշխանությունները պետք է հանրաքվե անցկացնեն՝ հասկանալու համար, թե արդյոք ժողովուրդը կողմ է նման տարբերակին։ 

Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել ավելի քան 200 քառակուսի կիլոմետր ՀՀ տարածք։  

Հայերեն العربية English فارسی Русский Türkçe 中文

Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ

«Գութան» փառատոնը կրկին կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին

Իրանի հետ իրադրությունը լավ է զարգանում. Թրամփ

Վրաստանի և Ռուսաստանի սահման տանող ճանապարհին կկառուցվի 2 կմ երկարությամբ կամուրջ

Փրկարարների որոնողափրկարարական աշխատանքների շնորհիվ մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

ԿԳՄՍ նախարարն ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Կոլումբիայի նախագահը երկրաշարժից հետո երկրում աղետի ռեժիմ է հայտարարել

Ալիևը հայտարարել է TRIPP-ի շրջանակներում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծերի անցկացման ծրագրի նախապատրաստման մասին

Ավելի քան 40 երկիր կոչ է արել նախoրոք զգուշացնել բալիստիկ հրթիռների արձակման մասին

Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է