Ռուսաստան

ՌԴ-ն Կատարի միջնորդությամբ երեք երեխայի վերադարձրել է Ուկրաինա

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն Կատարի միջնորդությամբ երեք երեխայի վերադարձրել է Ուկրաինա

Ռուսաստանը Կատարի միջնորդությամբ ուկրաինացի երեք երեխայի վերադարձրել է իրենց ընտանիք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք շարունակում ենք աշխատել երեխաներին Ռուսաստանում, Ուկրաինայում և երրորդ երկրներում գտնվող իրենց հարազատների հետ վերամիավորելու ուղղությամբ։ Մենք դա անում ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ։ Մոտ ապագայում երեք երեխա կվերամիավորվի իրենց ընտանիքների հետ Ուկրաինայում՝ երկու տղա՝ 8 և 15 տարեկան, և մեկ վեցամյա աղջիկ», - հայտնել է երեխաների իրավունքների հարցերով Ռուսաստանի նախագահի հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան։

Նրա աջակցությամբ նաև Ուկրաինա է տեղափոխվել հաշմանդամություն ունեցող մի չափահաս։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում