Միացյալ Նահանգներ

Զելենսկին խոսել է Պուտինի հետ հանդիպման նախապայմանի մասին

2 րոպեի ընթերցում

Զելենսկին խոսել է Պուտինի հետ հանդիպման նախապայմանի մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ կարող է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին միայն այն դեպքում, եթե իր երկիրը ստանա անվտանգության երաշխիքներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է AFP գործակալությունը։

«Մենք ցանկանում ենք հասկանալ անվտանգության երաշխիքների ճարտարապետությունը 7-10 օրվա ընթացքում։ Եվ հենվելով այդ ընկալման վրա՝ մենք ցանկանում ենք եռակողմ հանդիպում անել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ուկրաինայի նախագահը՝ նշելով, որ երրորդ կողմը լինելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Որպես հանդիպման հնարավոր վայր է նշվել Շվեյցարիան, Ավստրիան ու Թուրքիան։ Այդուհանդերձ, նա բացառել է հնարավոր հանդիպումը Ռուսաստանում՝ ասելով․ «Մոսկվայում հանդիպում չի կարող կայանալ»։ 

Զելենսկին տեղեկացրել է, որ Ուկրաինան Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ-ին առաջարկել է 50 միլիարդ դոլարի անօդաչու թռչող սարքերի մատակարարման պայմանագիր՝ հակամարտության ավարտից հետո հինգ տարի ժամկետով։

«Ինչ վերաբերում է անօդաչու թռչող սարքերին, մենք պատրաստել և ամերիկյան կողմին ենք առաջարկել անօդաչու սարքերի գործարքը՝ համատեղ արտադրության համար՝ 50 միլիարդ դոլարով. հինգ տարի, տարեկան 10 միլիոն անօդաչու թռչող սարք։ Այսքան լայնածավալ ծրագիր», - ասել է նա՝ հավելելով, որ գործարքը, հավանաբար, կգործի պատերազմից հետո։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում