Իսրայելական ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհ և վիրավորներ կան

2 րոպեի ընթերցում

Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող բնակավայրերին, որի հետևանքով վիրավորվել է յոթ մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարության հաղորդագությունը։

 Տեղեկությունների համաձայն՝ իսրայելական անօդաչու սարքերը թիրախավորել են Տիր շրջանի ալ-Հաուշ գյուղաքաղաքը և մի քանի այլ շրջաններ։ Իսրայելական անօդաչու թռչող սարքերը երկու հրթիռ են արձակել Դեյր Սիրիան բնակավայրի վրա, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել։

Իսրայելական բանակը X միկրոբլոգի գրառման մեջ նշել է. «Իսրայելի ռազմաօդային ուժերի օդանավերը հարվածել են հարավային Լիբանանում գտնվող ահաբեկչական ենթակառուցվածքներին, զենքի պահեստներին և «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող հրթիռային կայանքին։ Այս պահեստների, ենթակառուցվածքների և կայանքի առկայությունը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրերի խախտում է»։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած 2024 թվականի նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին, Իսրայելն այս տարվա սկզբից ի վեր Լիբանանի տարածքում իրականացրել է ավելի քան 4000 հարձակում։ Այդ հարձակումների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է 238 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 500-ը։

Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ դուրս է եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուր։

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա