Եվրոպա

Ռուբիոն բանակցություններ կվարի Ուկրաինայի և եվրոպական երկրների ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ. NYT

1 րոպեի ընթերցում

Ռուբիոն բանակցություններ կվարի Ուկրաինայի և եվրոպական երկրների ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ. NYT

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատարն է, օգոստոսի 21-ին դիվանագիտական ​​բանակցություններ կվարի Ուկրաինայի և մի շարք եվրոպական երկրների ազգային անվտանգության խորհրդականների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի:

Ըստ պարբերականի տվյալների՝ Ռուբիոյի հանդիպումը Ուկրաինայի և Եվրոպայի դաշնակից երկրների իր պաշտոնակիցների հետ կկայանա օգոստոսի 21-ին և նվիրված կլինի ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հարցին:

Պարբերականը չի նշում, թե ինչ ձևաչափով և որտեղ կարող են տեղի ունենալ բանակցությունները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում