Իրան

Բելառուսը և Իրանը պայմանագիր կստորագրեն ռազմավարական համագործակցության շուրջ

1 րոպեի ընթերցում

Բելառուսը և Իրանը պայմանագիր կստորագրեն ռազմավարական համագործակցության շուրջ

Բելառուսը և Իրանը պայմանավորվել են ռազմավարական համագործակցության շուրջ պայմանագիր կնքել: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողներին հայտնել է օգոստոսի 20-ին՝ ամփոփելով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ անցկացված բանակցությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԲելՏԱ գործակալությունը:

Բելառուսի ղեկավարն անցկացված բանակցությունները գնահատել է որպես բովանդակալից: Նրա խոսքով՝ կողմերը հասել են լավ արդյունքների, որոնք թույլ կտան դրական տեղաշարժեր կատարել երկկողմ փոխգործակցության ուղղությամբ: 

«Այս տեղաշարժերի արդյունքը լավ կլինի, եթե մենք մոտ ժամանակներս, ինչպես պայմանավորվել ենք նախագահի հետ, պատրաստենք և ստորագրենք ռազմավարական համագործակցության պայմանագիր», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Կարդացեք հոդվածը` فارسیქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում