Միացյալ Նահանգներ

Իլոն Մասկը կեղծ լուր է անվանել WSJ-ի հրապարակումն իր կուսակցության ստեղծումը կասեցնելու մասին

2 րոպեի ընթերցում

Իլոն Մասկը կեղծ լուր է անվանել WSJ-ի հրապարակումն իր կուսակցության ստեղծումը կասեցնելու մասին

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ չի կարելի վստահել The Wall Street Journal (WSJ) թերթին, որն ավելի վաղ հրապարակում էր արել այն մասին, թե Մասկը կասեցրել է իր  քաղաքական կուսակցության ստեղծումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իրեն պատկանող X սոցիալական հարթակում։

«Ոչ մի բան, որ հաղորդում է WSJ-ը, չի կարելի ճշմարիտ համարել», - գրել է Մասկը X-ում՝ պատասխանելով WSJ-ի հրապարակման վերաբերյալ օգտատերերից մեկի գրառմանը։

Ավելի վաղ WSJ-ն, վկայակոչելով աղբյուրների, հայտնել էր, որ Մասկը դադարեցրել է նոր քաղաքական կուսակցության ստեղծումը, որպեսզի կենտրոնանա բիզնեսի վրա և ձայներ չխլի ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից։ Պարբերականը նշել էր, որ Մասկը կարող է իր ֆինանսական միջոցներն օգտագործել ԱՄՆ գործող  փոխնախագահ Ջեյ Դի Վենսին աջակցելու համար, եթե նա որոշի 2028 թվականին առաջադրել իր թեկնածությունը նախագահի պաշտոնում։

Մասկը, որն աշխարհի ամենահարուստ մարդն է, հուլիսին հայտարարել էր «Ամերիկա կուսակցության» ստեղծման մասին, երբ վիճել էր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարկերի կրճատման և ծախսերի վերաբերյալ օրինագծի պատճառով։ 

Մասկը հայտարարել է, թե առանց իր աջակցության Թրամփը չէր հաղթի 2024 թ. նոյեմբերի ընտրություններում, քննադատության էր ենթարկել Սպիտակ տան նախաձեռնությամբ մշակված պետական ծախսերի մասին օրինագիծը և Թրամփի կողմից սահմանված ներմուծման մաքսատուրքերը: Թրամփը Մասկին անվանել է խելագար և հայտարարել, թե նա ինչ-որ պահի դադարել էր բարեխղճորեն կատարել իր պարտականությունները, երբ համակարգում էր Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) աշխատանքը: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում