Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է Գազայի գրավման գործողությունը

2 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է Գազա քաղաքը գրավելու գործողությունը, սպասվում է պահեստազորայինների զորահավաք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությունը։

«Այս գործողությունն ավարտելուց հետո Գազան կփոխի իր նկարագիրը և այլևս այն տեսքը չի ունենա, ինչպիսին առաջ էր», - ասել է նա։

Հաղորդվում է, որ գործողությունը ստացել է «Գիդեոնի կառքեր 2» անվանումը։

Օրեր առաջ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել էր, որ կաբինետը հաստատել է Գազա քաղաքը գրավելու պլանները՝ չնայած մինչ այդ վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել էր ամբողջ Գազայի հատվածի տարածքի վրա վերահսկողություն հաստատելու մտադրության մասին։

Մի քանի երկիր, մասնավորապես, Եգիպտոսը և Կատարը, դատապարտել են Իսրայելի պլանները։ Անցյալ շաբաթ նրանք ՀԱՄԱՍ-ին ներկայացրել են 60 օր ժամկետով հրադադարի առաջարկ, որը պետք է հանգեցնի հակամարտության լիակատար դադարեցման։ Համաձայնագիրը նաև ենթադրում է 2023 թ.  հոկտեմբերի 7-ին առևանգված իսրայելցի պատանդների կեսի ազատ արձակում՝ պաղեստինցի բանտարկյալների մի մասի դիմաց։

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է այդ առաջարկին, սակայն Իսրայելը դեռևս չի պատասխանել։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ պահվում է մոտ 50 պատանդ, որոնցից 20-ը, հնարավոր է, ողջ է։ Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 62 000-ը, վիրավորների թիվը հասել է գրեթե 156 600-ի։

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է Հայաստանի պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

Հունգարիան դիտարկվում է հայկական բիզնեսների համար Եվրոպա տանող դարպաս․ «Հայ-հունգարական գործարար խորհուրդ»-ը սկսեց աշխատանքները

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկումը կարող է տնտեսական օգուտներ ապահովել բոլոր երկրների համար․ Միրզոյան

Թրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանում է

Մահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս Գալյարդոն