Քաղաքականություն

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ձևավորված փոխըմբռնմանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ձևավորված փոխըմբռնմանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 19-ին հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչիի հետ, ով Երևան է ժամանել Իրանի նախագահի պատվիրակության կազմում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանը և Սեյյեդ Աբբաս Արաղչին կարևորել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման համատեքստում ձեռքբերված պայմանավորվածությունները և քննարկել այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: 

Ի շարունակություն ղեկավարների մակարդակով կայացած քննարկման՝ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռնվող հնարավորություններին և այս հարցում ձևավորված փոխըմբռնմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում