Փաշինյանը վստահեցնում է՝ Հայաստանն է ապահովելու իր տարածքով անցնող հաղորդակցության ուղիների անվտանգությունը, ոչ թե որևէ երրորդ երկիր

3 րոպեի ընթերցում

Հայաստանի և Իրանի միջև միջազգային սահմանների անխախտելիությունն ու անխափան հաղորդակցությունն  երկու կողմի համար ունի կենսական նշանակություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

Փաշինյանն ու Փեզեշքիանը հանգամանալից քննարկել են տարածաշրջանային 

խաղաղության և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը, որոնք ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից են:

Այդ հարցում ՀՀ պատկերացումներն ամփոփված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը, ինչպես նկատեց ՀՀ վարչապետը, բազմիցս բարձր մակարդակով ողջունվել է բարեկամ Իրանի ներկայացուցիչների կողմից:

«Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը բարձր են գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ: Հայաստանի և Իրանի համար մեր պետությունների միջև միջազգային սահմանների անխախտելիությունն ու անխափան հաղորդակցությունն ունի կենսական նշանակություն»,-ասաց Փաշինյանը:

Վերոնշյալի համատեքստում ՀՀ վարչապետն Իրանի նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի մանրամասները:

Փաշինյանը շեշտեց՝ այս գործընթացը միտված է մեծ հեռանկարներ բացելու ամբողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման համար: 

«Ես ուրախ եմ և շնորհակալ նախագահ Փեզեշքիանին այս համաձայնությունների մասին իր օբյեկտիվ գնահատականների համար: Ադրբեջանի հետ մեր առանցքային համաձայնագրերից մեկը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման մասին է՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար փոխադարձ հարգանքով: Գործնականում սա նոր դռներ կբացի Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային համագործակցության համար, այդ թվում՝ Նախիջևան–Ջուլֆա երկաթուղային գծի միջոցով, ինչը կնշանակի Իրանի երկաթուղային հասանելիություն դեպի Հայաստան և ի վերջո դեպի Սև ծով»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց՝ սա ամբողջությամբ համապատասխանում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Հայաստանը վստահ է, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է ծառայի իր տարբեր գործընկերների միջև երկխոսության խթանմանը:  

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ հստակ ընդգծել, որ Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես ՀՀ իրավազորության ներքո, անվտանգությունն ապահովելու է Հայաստանը և ոչ թե որևէ երրորդ երկիր»,–վստահեցրեց վարչապետը:

Հայերեն English Español Français ქართული Русский Türkçe

Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները հեռախոսզրույց են ունեցել

Գերմանիան ևս 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու համար

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը

Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է ՀՀ բոլոր քաղաքացիներին

Արփունքում 2018-2025 թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր համար հատկացվել է 1 մլրդ 425 մլն 957 հազար դրամ

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են