Ռուսաստան

Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով

1 րոպեի ընթերցում

Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով

ՌԴ Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանի և հիվանդանոցի կորպուսի տարածքում լույս օգոստոսի 19-ի գիշերը անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհներ են բռնկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վոլգոգրադի մարզի ղեկավար Անդրեյ Բոչարովը։

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ուժերը հետ են մղում Վոլգոգրադի մարզի տարածքի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային գրոհը», - գրել է Բոչարովն իր Telegram ալիքում։

Նրա խոսքով՝ ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկել հիվանդանոցի կորպուսներից մեկի տանիքում և նավթավերամշակման գործարանի տարածքում։ Հրդեհները մեկուսացնելու և մարելու համար տեղում աշխատում են հրշեջները։

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Իր հերթին, ուկրաինական կողմը հայտնել է, որ գիշերը երկրի վրա է արձակվել 270 ԱԹՍ և 10 հրթիռ։ Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ ՀՕՊ համակարգերը խոցել են 230 ԱԹՍ և 6 հրթիռ։ Մյուսները հարվածել են 16 վայրերի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում