Եվրոպայի ղեկավարները դրական են գնահատել Թրամփի հետ հանդիպումը

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը մասնակցած եվրոպացի առաջնորդները դրական են գնահատել անցկացված քննարկումների արդյունքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ասել է, որ չէր սպասում, թե հանդիպումն այդքան հաջող կլինի։

«Ես չեմ ցանկանում թաքցնել այն փաստը, որ վստահ չէի, թե ամեն ինչ հենց այսպես կընթանա, ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել։ Բայց իմ սպասումները ոչ թե պարզապես արդարացան, այլ արդյունքները գերազանցեցին դրանք», - լրագրողներին ասել է նա։

Մերցը հայտնել է, որ Թրամփը հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ «համաձայնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև հանդիպումը տեղի կունենա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»։

Մերցը հավելել է, որ հանդիպման վայրը դեռ պետք է համաձայնեցվի, և հանդիպումն ինքնին «պետք է, ինչպես բոլոր հանդիպումները, լավ նախապատրաստված լինի, մենք դա կանենք նախագահ Զելենսկու հետ»։

Նա նշել է, որ տարածքային հարցերը պետք է քննարկվեն երկկողմ հանդիպման ժամանակ, որին կարող է հաջորդել եռակողմ հանդիպումը՝ Թրամփի մասնակցությամբ։

Մերցը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ, իր կարծիքով, եվրոպացիներն ու ամերիկացիները պետք է քննարկեն, թե ով է ներգրավված լինելու անվտանգության երաշխիքներում և ինչ չափով։

«Ամենայն հավանականությամբ, ամբողջ Եվրոպան պետք է մասնակցի։ Խոսքը միայն Ուկրաինայի տարածքի մասին չէ, այլև Եվրոպայի քաղաքական կարգի մասին», - ընդգծել է նա։

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը նշել է, որ հանդիպումը ցույց է տվել «կամեցողների կոալիցիայի» երկրների շրջանում «անփոփոխ կոնսենսուսը Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը շարունակելու անհրաժեշտության հարցում»։ 

Նա նշել է, որ Եվրոպան ու Միացյալ Նահանգները «շարունակում են ամրապնդել իրենց ընդհանուր դիրքորոշումը»։

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ անհրաժեշտ է «ամուր ու գործուն հաշտության համաձայնագիր»։ Մակրոնը նաև ասել է, որ անհրաժեշտ կլինեն անվտանգության երաշխիքներ և խաղաղապահ գործողություններ։

Միացյալ Նահանգներ

Թրամփը Պուտինին ներկայացրել է Զելենսկու և ԵՄ ղեկավարների հետ բանակցությունների արդյունքները

 

Հայերեն Русский

ՀՀ պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ է

Հայաստանը քաղաքակրթական կամուրջ է Հնդկաստանի ու Եվրոպայի միջև. Երևանում կայացավ միջազգային համաժողով

Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը

Իսրայելը հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեմ պատասխան պատժամիջոցների մասին

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Պակիստանը պատրաստ է պատասխանել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումներին՝ ըստ Մեքքայի համաձայնագրի

Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գևորգ Պապոյանն ու Էսսա Քազիմն անդրադարձել են Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում «DP World»-ի հնարավոր ներգրավվածությանը

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել