Զելենսկին քննադատել է ռուսական հարվածները Վաշինգտոնում հանդիպման նախաշեմին

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ռուսական նոր հարվածներն անվանել է «ցուցադրական և ցինիկ»՝ շեշտելով, որ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Վաշինգտոնում նախատեսվում է իր և եվրոպացի առաջնորդների հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին գրառում է կատարել X սոցիալական հարթակում:

«Բոլորը ձգտում են արժանապատիվ խաղաղության և իրական անվտանգության: Եվ հենց այս պահին ռուսները հարձակվում են Խարկովի, Զապորոժիեի, Սումիի մարզի և Օդեսայի վրա՝ ոչնչացնելով բնակելի շենքերը և մեր քաղաքացիական ենթակառուցվածքը», - հավելել է Զելենսկին:

Նա հայտնել է ռուսական հարվածներից Խարկովի մարզում 7 զոհի, տասնյակ վիրավորների, Զապորոժիեում 3 զոհի, 20 վիրավորի մասին:

«Ռուսաստանի կողմից նաև միտումնավոր հարված է հասցվել Օդեսայում ադրբեջանական ընկերությանը պատկանող էներգետիկ օբյեկտին, ինչը ենթադրում է, որ դա հարձակում է ոչ միայն մեզ վրա, այլև մեր հարաբերությունների և էներգետիկ անվտանգության վրա», - նշել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կշարունակի «ցուցադրական սպանությունները», որպեսզի պահպանի ճնշումն Ուկրաինայի և Եվրոպայի վրա, ինչպես նաև «նսեմացնի դիվանագիտական ջանքերը»: 

«Հենց այս պատճառով է, որ մենք օգնություն ենք փնտրում, որպեսզի վերջ դնենք սպանություններին: Այս պատճառով է, որ հարկավոր են անվտանգության հուսալի երաշխիքներ», - հավելել է Զելենսկին:

Օգոստոսի 18-ին ավելի ուշ Վոլոդիմիր Զելենսկին Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Թրամփ-Զելենսկի երկկողմ հանդիպումից հետո նրանց կմիանան Ֆրանսիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ֆինլանդիայի ղեկավարները, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա