Ռուսաստան

Ռուսաստանը պատրաստ է 31 մարդու հանձնել Ուկրաինային. Մոսկալկովա

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պատրաստ է 31 մարդու հանձնել Ուկրաինային. Մոսկալկովա

Ուկրաինական կողմը Ռուսաստանի Դաշնությանը ներկայացրել է անձանց ցուցակ փոխադարձ հայրենադարձման համար. Մոսկվան պատրաստ է Կիևին հանձնել 31 հոգու: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտնել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։

«Ուկրաինական կողմը փոխադարձ հայրենադարձման համար մեզ ներկայացրել է այն քաղաքացիների ցուցակը, որոնց նրանք մեզ կխնդրեին Ուկրաինային հանձնել առանց որևէ պայմանի։ Այսօրվա դրությամբ 31 մարդուց բաղկացած ցուցակն ուղարկվել է ուկրաինական կողմին», - լրագրողներին ասել է նա։

Մոսկալկովան հստակեցրել է, որ Ուկրաինայում առաջվա պես պահվում է Կուրսկի մարզի 31 բնակիչ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում