Փեզեշքիանի այցը Հայաստան նպատակ ունի պահպանել տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը. Արաղչի

3 րոպեի ընթերցում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարելիք այցի առանցքում կլինի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզի անփոփոխելիության ապահովումը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին IRNA-ի հետ զրույցում անդրադարձել է Իրանի նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի նպատակներին: 

«Մեր գլխավոր մտահոգությունն այն է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չունենա, որ օտարերկրյա ուժեր մուտք չգործեն տարածաշրջան»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը:

Նա հստակեցրել է՝ աշխարհաքաղաքական փոփոխության անթույլատրելիություն ասելով՝ նկատի ունեն միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը, սահմանների տեղաշարժը կամ տարածաշրջանի պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումը: 

«Մենք շատ հստակ հայտարարել ենք, որ նման բան չենք հանդուրժի: Մեր քաղաքականությունը միշտ էլ հստակ է եղել»,-ընդգծել է Արաղչին: 

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ Վաշինգտոնում ստորագրված հռչակագրին՝ նա ընդգծել է, որ և՛ Երևանը, և՛ Բաքուն հստակ պարտավորվել են հարգել գոյություն ունեցող սահմաններն ու ինքնիշխանությունը։

«Այս տեսանկյունից, կարծես, մեր աշխարհաքաղաքական մտահոգություններն առայժմ լուծվել են: Բայց մենք ուշադիր կհետևենք՝ արդյոք նրանք ապագայում հավատարիմ կմնան դրան»։

Արաղչին հայտնել է նաև Իրանի մտահոգությունները՝ ԱՄՆ-ի հետ կապված: 

«Մտահոգություն կա, որ այդ ուղին կարող է դառնալ տարածաշրջանում ամերիկյան ուժերի ներկայության պատրվակ»,-ասել է նա:   

Սակայն, Իրանի ԱԳ նախարարի խոսքով, հայ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թեհրանին երաշխիքներ են տվել, որ ամերիկյան ուժերը կամ նույնիսկ մասնավոր ամերիկյան անվտանգության ոլորտի ընկերությունները ոչ մի կերպ չեն մտնի Հայաստան այս ճանապարհի պատճառով։ 

Հայկական կողմից վստահեցրել են, որ ծանոթ են Իրանի կարմիր գծերին և դրանք կհարգեն նաև ապագայում: 

Արաղչին նշել է, որ այդ հարցերը մանրամասն կքննարկվեն Փեզեշքիանի՝ Հայաստան կատարելիք այցի ընթացքում։ 

Հայերեն العربية English فارسی Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները