Իրան

Իրանը ողջունում է Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած նախաձեռնություն․ ԱԳՆ խոսնակ

1 րոպեի ընթերցում

Իրանը ողջունում է Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած նախաձեռնություն․ ԱԳՆ խոսնակ

Իրանը ողջունում է ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված Պուտին-Թրամփ հանդիպումը, որը օգոստոսի 15-ին տեղի էր ունեցել Ալյասկայում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Մենք ողջունում ենք նախաձեռնությունը՝ ուղղված Ուկրաինայում ռազմական գործողությունների ու հակամարտության դադարեցմանը։ Հակամարտության ամենասկզբից ի վեր մենք ասել ենք, որ բոլոր հակասությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով։ Ուստի ողջունում ենք հակամարտության դադարեցման ցանկացած պետության ցանկացած նախաձեռնություն»,- ասել է Բաղային։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում