Եմենի հութիները թիրախավորել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը

2 րոպեի ընթերցում

Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է Իսրայելի Բեն Գուրիոն (Լոդ) օդանավակայանի դեմ ռազմական գործողություն իրականացնելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Հութիների խոսնակ Յահյա Սարիի խոսքով՝ շարժման անդամներն օգտագործել են «Պաղեստին 2» հիպերձայնային բալիստիկ հրթիռ։

«Հրթիռային ուժերի կողմից իրականացված գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին՝ ստիպելով բազմաթիվ իսրայելցիների պատսպարվել ապաստարաններում»,- նշել է նա՝ հավելելով, որ օդանավակայանի գործունեությունը կասեցվել է։

Խոսնակի հայտարարության մեջ նշվել է, որ հութիները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ շարունակելու թիրախավորել Իսրայելին՝ ի պատասխան վերջինիս կողմից Գազայի հատվածի ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանության և սովի հանցագործությունների։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ հարված են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայում հութիների էներգետիկ ենթակառուցվածքներին: Նաև տեղեկություններ են հաղորդվել, որ օդային ազդանշաններ լսվելուց հետո բանակին հաջողվել է որսալ Եմենից արձակված հրթիռ։

Գազայի հատվածում Իսրայելի կողմից պատերազմի սկզբից ի վեր հութիներն ի աջակցություն պաղեստինցիների տասնյակ հրթիռային հարձակումներ են իրականացրել Իսրայելի ուղղությամբ, որն էլ, իր հերթին, տասնյակ հարվածներ է իրականացնում Հոդեյդայի և Սանայի ուղղությամբ։

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա