Միացյալ Նահանգներ

Թրամփը հրաժարվել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել ՆԱՏՕ-ի ձևաչափով

1 րոպեի ընթերցում

Թրամփը հրաժարվել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել ՆԱՏՕ-ի ձևաչափով

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի ձևաչափով անվտանգության երաշխիքներ չի տրամադրի Ուկրաինային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։

Թրամփին հարց են ուղղել՝ արդյոք Վաշինգտոնը կարող է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրել։

«Ոչ ՆԱՏՕ-ի ձևաչափով.... Կան որոշակի բաներ, որոնք տեղի չեն ունենա», - Թրամփի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։

ԱՄՆ նախագահը նշել է, որ անվտանգության երաշխիքները հնարավոր են Եվրոպայի հետ միասին։

Թրամփը նաև հայտնել է, որ տարածքների փոխանակման թեման կքննարկվի, սակայն Ուկրաինան պետք է այդ որոշումը կայացնի։

Ալյասկայի Անքորիջ քաղաքի ռազմաբազայում օգոստոսի 15-ին ավելի ուշ սպասվում է Դոնալդ Թրամփի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկման գլխավոր թեման ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն է։

Հատկանշական է այն, որ ՌԴ նախագահն առաջին անգամ է այցելում Ալյասկա այն բանից հետո, երբ 1867 թվականին Ռուսական կայսրությունը տարածքը վաճառեց ԱՄՆ-ին։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում