Թրամփն անդրադարձել է Պուտինի հետ քննարկվելիք թեմաներին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ալյասկայի գագաթնաժողովից առաջ հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կանդրադառնան տարածքների հարցին։ Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ Կիևը պետք է որոշում կայացնի այս հարցի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

«Կարծում եմ՝ նրանք ճիշտ որոշում կկայացնեն։ Բայց ես չեմ պատրաստվում բանակցել նրանց անունից. ես այստեղ եմ, որպեսզի բոլորին բանակցային սեղանի շուրջ բերեմ», - ասել է Թրամփը նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։

ԱՄՆ նախագահը նաև նշել է Ռուսաստանի հետ բիզնես վարելու հնարավորության մասին։ Թրամփը Պուտինին անվանել է «խելացի» և հույս հայտնել, որ «Ալյասկայի գագաթնաժողովից ինչ-որ բան կստացվի»։

«Երկու կողմերում էլ լավ հարգանքի մակարդակ կա, և կարծում եմ, որ դրանից ինչ-որ բան կստացվի։ Ես նկատեցի, որ նա (Պուտինը) շատ գործարարների է բերում Ռուսաստանից, և դա լավ է, ինձ դուր է գալիս դա, որովհետև նրանք ուզում են բիզնես վարել, բայց նրանք բիզնես չեն վարի մինչև պատերազմը չկարգավորվի», - նշել է Թրամփը։

Նա հավելել է, որ տեսնում է Ռուսաստանի հետաքրքրությունը Միացյալ Նահանգների հետ համագործակցության նկատմամբ։

«Եթե մենք առաջընթաց գրանցենք, ես կքննարկեմ դա, քանի որ դա այն բաներից մեկն է, որը նրանք կցանկանային։ Նրանք կցանկանային ստանալ այն ամենի մի մասը, ինչ ես կառուցել եմ տնտեսության առումով», - ընդգծել է նա։

Թրամփը նաև պնդել է, որ Մոսկվան կբախվի «ծանր տնտեսական հետևանքների», եթե հանդիպումը հաջողություն չբերի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման առումով։

Միացյալ Նահանգներ

Մենք հույս ենք դնում Ամերիկայի վրա. Զելենսկի

Հայերեն Русский

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է. վարչապետ

Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

ՀՀ վարչապետը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ