Միացյալ Նահանգներ

Մենք հույս ենք դնում Ամերիկայի վրա. Զելենսկի

1 րոպեի ընթերցում

Մենք հույս ենք դնում Ամերիկայի վրա. Զելենսկի

Ալյասկայում օգոստոսի 15-ին կայանալիք ԱՄՆ-ՌԴ գագաթնաժողովից առաջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շտաբի նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկել է իրավիճակն առաջնագծում։ Նա նաև ասել է, որ հույս է դնում Միացյալ Նահանգների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին գրել է X սոցիալական հարթակի իր էջում։

«Այսօր ես նաև զեկույց եմ սպասում հետախուզությունից՝ ռուսական կողմի ներկայիս մտադրությունների և Ալյասկայում հանդիպմանը նրանց նախապատրաստական աշխատանքների մասին։ Իսկապես, խաղադրույքները բարձր են», - գրել է Զելենսկին՝ հաստատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նույն միտքը, որը վերջինս հնչեցրել էր Ալյասկա մեկնելուց առաջ։

Ըստ Զելենսկու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը պետք է բացի «իրական ճանապարհ դեպի արդար խաղաղություն և եռակողմ ձևաչափով՝ Ուկրաինայի, Միացյալ Նահանգների և ռուսական կողմի առաջնորդների միջև բովանդակալից քննարկում»։ 

«Ժամանակն է դադարեցնել պատերազմը, և անհրաժեշտ քայլերը պետք է ձեռնարկի Ռուսաստանը։ Մենք հույս ենք դնում Ամերիկայի վրա։ Մենք պատրաստ ենք, ինչպես միշտ, աշխատել հնարավորինս արդյունավետ», - եզրափակել է Ուկրաինայի նախագահը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում