Կրթություն

Հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն Արարատի մարզից

2 րոպեի ընթերցում

Հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն Արարատի մարզից

2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ մարզերում և Երևանում հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ տեղի են ունենալու օգոստոսյան խորհրդակցություններ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն օգոստոսի 18-ին, Արարատի մարզից: Օգոստոսի 19-ին խորհրդակցությունները կանցկացվեն Լոռու, օգոստոսի 20-ին՝ Գեղարքունիքի, օգոստոսի 21-ին՝ Վայոց ձորի, օգոստոսի 22-ին՝ Սյունիքի, օգոստոսի 25-ին՝ Կոտայքի, օգոստոսի 26-ին՝ Արմավիրի և Արագածոտնի, օգոստոսի 27-ին՝ Շիրակի, օգոստոսի 28-ին՝ Տավուշի մարզերում, իսկ օգոստոսի 29-ին՝ Երևանում:

Խորհրդակցությունների նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում` տնօրենների, հանրակրթության մարզային պատասխանատուների հետ: Խորհրդակցությունները կվարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Խորհրդակցություններին համընթաց, երկրորդ տարին անընդմեջ, կկազմակերպվի կրթական էքսպո՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենների, նրանց տեղակալների, ուսուցիչների և խմբակավարների մասնակցությամբ, որոնք գործընկերների հետ կկիսվեն իրենց առաջավոր փորձով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում