Օվերչուկը հաջորդ շաբաթ ՌԴ-ում կհանդիպի ադրբեջանական կողմի հետ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ ադրբեջանական կողմի հետ կքննարկի Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ես հաջորդ շաբաթվա վերջին նաև հանդիպում ունեմ ադրբեջանական կողմի հետ։ Մենք այդտեղ նույնպես կքննարկենք այս հարցերը (խմբ.՝ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը)։ Այնպես որ, շարժ կա», - ասել է նա։

Օվերչուկը նշել է, որ ադրբեջանական կողմի հետ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանում։ 

ՌԴ փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով գործում է եռակողմ աշխատանքային խումբ, որն աշխատում է երեք երկրների ղեկավարների եռակողմ հռչակագրի իններորդ կետի իրականացման ուղղությամբ և մանրամասն քննարկել է ապաշրջափակման բոլոր նրբությունները։

«Հետևաբար, մենք, իհարկե, հետաքրքրված ենք իմանալ, թե որքանով են կողմերը առաջ շարժվել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկված հարցերի լուծման գործում: Որոշ նրբություններ ազդում են Ռուսաստանի Դաշնության շահերի վրա Հարավային Կովկասում, առաջին հերթին՝ երկաթուղային հաղորդակցության զարգացման տեսանկյունից: Այդ պատճառով մենք շատ հետաքրքրված կլինենք լսել՝  արդյոք լուծումներ են գտնվել այդ նրբությունների առումով», - ընդգծել է նա:

ՌԴ փոխվարչապետը նաև հայտնել է, որ մոտ ապագայում սպասում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին Ռուսաստան։ 

Բացի այդ, Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ կժամանի Երևան՝ քննարկելու ԵԱՏՄ-ում Հայաստանի աշխատանքներին առնչվող հարցեր։ 

Քաղաքականություն

Ռուսաստանի փոխվարչապետը կժամանի Հայաստան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում