Քաղաքականություն

Ռուսաստանի փոխվարչապետը կժամանի Հայաստան

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի փոխվարչապետը կժամանի Հայաստան

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ կժամանի Երևան՝ քննարկելու Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի աշխատանքներին առնչվող հարցեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Interfax-ը՝ Օվերչուկն այս մասին հայտնել է Ղրղզստանում լրագրողների հետ զրույցում:

«Ես հաջորդ շաբաթ մեկնում են Երևան։ Ուղևորությունը նախապես պլանավորված էր: Դա կապված է նրա հետ, որ Հայաստանի իրավական կարգավորումներում հայտնվել է նոր իրավական ակտ՝ Հայաստանի կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է ԵԱՏՄ օրենսդրությանը»,-ասել է Օվերչուկը:

Նա նշել է, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ միասին համաձայնել են, որ կհանդիպեն փորձագետների հետ և մանրամասն կքննարկեն առկա բոլոր մտահոգությունները:

Օվերչուկը հայտնել է նաև, որ Երևանում նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում, որի ընթացքում կքննարկեն որոշակի նրբերանգներ՝ կապված Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հետ:

Օվերչուկն ասել է, որ հաջորդ շաբաթվա վերջին Ռուսաստանում նախատեսվում է նաև հանդիպում ադրբեջանական կողմի հետ, որի շրջանակում նույնպես կքննարկեն այդ հարցերը: 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսվո՞ւմ է՝ Օվերչուկն ասել է. «Մենք դա կքննարկենք, քանի որ եթե խոսքը երկաթուղիների վերականգնման և տարածաշրջանում տրանսպորտային կապերի բարելավման մասին է, ապա ավելի լավ է այստեղ խոսել երեքով»։ 

Նրա խոսքով՝ եռակողմ հանդիպման վերաբերյալ որևէ կոնկրետ պայմանավորվածություն, սակայն, չկա։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում