Միացյալ Նահանգներ

Թրամփի երկրորդ ժամկետի սկզբից ի վեր երկիրը լքել է շուրջ 1,6 մլն անօրինական միգրանտ

1 րոպեի ընթերցում

Թրամփի երկրորդ ժամկետի սկզբից ի վեր երկիրը լքել է շուրջ 1,6 մլն անօրինական միգրանտ

Հունվարին Դոնալդ Թրամփի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր ԱՄՆ-ն լքել է շուրջ 1,6 միլիոն անօրինական ներգաղթյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։

«200 օրից էլ պակաս ժամանակահատվածում ԱՄՆ-ն լքել է 1,6 միլիոն անօրինական ներգաղթյալ։ Սա հսկայական է։ Սա նշանակում է ավելի անվտանգ փողոցներ, հարկատուների փողերի խնայողություն, դպրոցների և հիվանդանոցների վրա ճնշման նվազեցում և ամերիկացիների համար աշխատանքի տեղավորման ավելի լավ հնարավորություններ», - գրել է նա X սոցիալական ցանցում։

Իր հերթին, The Hill հրատարակությունը նշում է, որ նախարարի հայտարարությունը հիմնված է Իմիգրացիոն հետազոտությունների կենտրոնի զեկույցի վրա։ Բուն զեկույցում հնարավոր է համարվում, որ ԱՄՆ-ն լքող անօրինական միգրանտների իրական թիվը մի շարք պատճառներով կարող է հայտարարված թվից ավելի պակաս լինել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում