Թրամփը Վաշինգտոնում հանցավորության մակարդակն անվանել է ամենաբարձրերից մեկն աշխարհում

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնում հանցավորության մակարդակն ամենաբարձրերից մեկն է աշխարհում։

«Վաշինգտոնն ունի հանցավորության ամենաբարձր մակարդակներից մեկն աշխարհում, որը գերազանցում է երրորդ աշխարհի ամենաքրեական շատ երկրներից ցուցանիշերը: Քաղաքում սպանությունների մակարդակը [յուրաքանչյուր 100 հազար մարդու հաշվով] ավելի բարձր է, քան իրենց բռնությամբ հայտնի այնպիսի վայրերում, ինչպիսիք են Մեխիկոն, Բոգոտան, Իսլամաբադը և Ադիս Աբեբան, և գրեթե տասն անգամ ավելի բարձր, քան Իրաքի Էլ Ֆալլուջա քաղաքում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է նա Truth Social-ում: 

Օգոստոսի 11-ին Թրամփը հայտարարել է հանցավորության դեմ պայքարի նպատակով Վաշինգտոնում Ազգային գվարդիայի մարտիկների տեղակայման մասին և նշել, որ քաղաքի ոստիկանությունը կանցնի դաշնային վերահսկողության: Նա նաև հնարավոր է համարել, որ անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնում անվտանգության ապահովմանը կներգրավվեն զինվորականները։

Պենտագոնի տվյալներով՝ ԱՄՆ իշխանությունները մտադիր են մոբիլիզացնել Ազգային գվարդիայի մոտ 800 զինվորների՝ Միացյալ Նահանգների մայրաքաղաքում հասարակական կարգի ապահովման համար: Օգոստոսի 12-ին քաղաքի կենտրոնում արդեն տեղակայվել է  ստորաբաժանումների մի մասը:

Հայերեն Русский

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին