Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն թույլատրել է պատժամիջոցների տակ գտնվող ռուս պաշտոնյաներին մասնակցել Ալյասկայի գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն թույլատրել է պատժամիջոցների տակ գտնվող ռուս պաշտոնյաներին մասնակցել Ալյասկայի գագաթնաժողովին

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն այցի ժամանակավոր թույլտվություն է տրամադրել ռուսաստանցի այն պաշտոնյաներին, որոնք մասնակցելու են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ալյասկայում կայանալիք հանդիպմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է CNN-ը։

Որոշումը վավեր է մինչև օգոստոսի 20-ը։

Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը CNN-ին հայտնել է, որ գագաթնաժողովին մասնակցելու համար Ալյասկա մեկնող ռուսաստանցիների մեծ մասն արդեն ստացել է ԱՄՆ մուտքի թույլտվություն։

Ալյասկայի Անքորիջ քաղաքում Պուտինի և Թրամփի հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում