Եվրոպայում պայքարում են անտառային հրդեհների դեմ՝ աննախադեպ ջերմային ալիքի ֆոնին

3 րոպեի ընթերցում

Եվրոպական տարբեր երկրներում բարձր ջերմաստիճանի պատճառով անտառային հրդեհներ են մոլեգնում, որոնք մի քանի զոհի և բազմաթիվ մարդկանց տարհանումների պատճառ են դարձել։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հաղորդում է, որ միայն վերջին 24 ժամվա ընթացքում Հունաստանում բռնկվել է ավելի քան 152 նոր հրդեհ։ Շուրջ 4850 հրշեջ մասնակցում է հրդեհաշիջման աշխատանքներին։ Հազարավոր մարդիկ տարհանվել են հունական Խիոս և Զաքինթոս զբոսաշրջային կղզիներից։

Իսպանիայում, Ալբանիայում և Թուրքիայում մահացել է առնվազն երեք մարդ, տասնյակ մարդիկ, այդ թվում՝ հրշեջներ, տեղափոխվել են հիվանդանոցներ՝ ծխահարվելու և այրվածքների պատճառով։

Իսպանիայի հյուսիսարևմտյան Լեոնի նահանգում գիշերը տարհանվել է ավելի քան 4000 մարդ։ Նույն տարածքում մահացել է կամավոր հրշեջ։

Իսպանիայի կառավարությունը բարձրացրել է արտակարգ իրավիճակների արձագանքման մակարդակը։

Շոգի մասին նախազգուշացումները շարունակվում են Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում և Բալկաններում, որտեղ որոշ շրջաններում ջերմաստիճանը կարող է գերազանցել 40°C-ը:

Սլովենիայում գրանցվել է երկրի պատմության մեջ ամենատաք գիշերը. Նավահանգիստներից մեկում ջերմաստիճանը չի իջել 28°C-ից:

Ֆրանսիայի առողջապահության նախարար Կատրին Վոտրենը հայտարարել է, որ հիվանդանոցները պատրաստվում են մի քանի շաբաթվա ընթացքում վրա հասած արդեն երկրորդ շոգի ալիքի հետևանքներին:

Չեռնոգորիայում մեկ զինվոր մահացել է, իսկ մեկ ուրիշը՝ ծանր վիրավորվել, երբ նրանց ջրցան մեքենան շրջվել է մայրաքաղաք Պոդգորիցայից հյուսիս գտնվող բլուրներում բռնկված կրակի դեմ պայքարելիս։

Պորտուգալիայում հրշեջները պայքարել են երեք խոշոր անտառային հրդեհի դեմ, որոնցից մեկը մոլեգնում էր երկրի կենտրոնական Տրանկոսոյի շրջանում։

Թուրքիան վերահսկողության տակ է վերցրել մի քանի խոշոր հրդեհներ, այդ թվում՝ Չանաքալեում և Իզմիրում. հարյուրավոր մարդիկ տարհանվել են, իսկ Դարդանելի նեղուցը և Չանաքալեի օդանավակայանը՝ փակվել։

Մեծ Բրիտանիայի որոշ հատվածներ տառապում են տապից, ջերմաստիճանը հասնում է 33°C-ի։ Անգլիայում հայտարարվել են շոգի վտանգի մասին նարնջագույն և դեղին նախազգուշացումներ։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում