Մերձավոր Արևելք

Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետը հաստատել է Գազայում հարձակողական գործողությունների ծրագրերը

2 րոպեի ընթերցում

Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետը հաստատել է Գազայում հարձակողական գործողությունների ծրագրերը

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը հաստատել է Գազայի հատվածում առաջիկա հարձակողական գործողությունների հիմնական պլանները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Telegram-ում ԻՊԲ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Զամիրն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել մի շարք բարձրաստիճան զինվորականների հետ, որի ընթացքում «հաստատել է Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների պլանի հիմնական շրջանակները»:

Ըստ հաղորդագրության՝ խորհրդակցության ընթացքում քննարկվել են իսրայելական զորքերի ներկայիս գործողությունները, այդ թվում՝ օգոստոսի 12-ին սկսված հարձակողական գործողությունները Գազայի հատվածի ազ Զեյթունի շրջանում: 

«Բացի այդ, ներկայացվել և հաստատվել է Գազայի հատվածում (գործողության) հետագա փուլերի պլանի կենտրոնական հայեցակարգը՝ քաղաքական ղեկավարության ցուցումներին համապատասխան: Գլխավոր շտաբի պետն ընդգծել է զորքերի պատրաստվածության բարձրացման և պահեստազորայինների զորակոչին նախապատրաստվելու կարևորությունը», - ասվում է հաղորդագրության մեջ: 

Օգոստոսի 8-ին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից առաջարկված պլանին՝ Գազա քաղաքի ամբողջ տարածքը վերահսկողության տակ վերցնելու և պաղեստինյան անկլավում գործողությունն ընդլայնելու վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում