Կրթություն

Ավագ դասարաններում դասագրքերի բացակայության դեպքում դասերը կկազմակերպվեն հին դասագրքերով՝ համալրված ուսումնաօժանդակ նյութերով

1 րոպեի ընթերցում

Ավագ դասարաններում դասագրքերի բացակայության դեպքում դասերը կկազմակերպվեն հին դասագրքերով՝ համալրված ուսումնաօժանդակ նյութերով

Ավագ դասարաններում որոշ առարկաների դասերը կանցկացվեն հին դասագրքերով, իսկ այն առարկաների համար, որոնց չափորոշիչ ծրագիրը չի համապատասխանում հին դասագրքերին, տրամադրվելու են համապատասխան ուսումնական և ուսումնաօժանդակ նյութեր։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալն  ընդգծեց, որ նախկին չափորոշչով դասագրքերն ու աշխատանքային տետրերը չեն կիրառվելու։ Օգտագործվելու են միայն այն ուսումնական և ուսումնաօժանդակ նյութերը, որոնք երաշխավորված են, այժմ գործածության մեջ են և համապատասխանում են ուսումնական ծրագրերին։ 

Սվաջյանն, անդրադառնալով նոր չափորոշչին համապատասխան ռուսերենի դասագրքեր չլինելու հարցին, նշեց, որ  նոր չափորոշչին համապատասխան ռուսերենի դասագրքեր դեռևս չկան, սակայն դպրոցները ապահովված են անհրաժեշտ նյութերով, որոնք պետք է կիրառվեն նոր չափորոշչին համապատասխան։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում