Միացյալ Նահանգներ

Առանց ուղիղ եռակողմ հանդիպման ռուս-ուկրաինական հակամարտությունը չի ավարտվի. Պոդոլյակ

2 րոպեի ընթերցում

Առանց ուղիղ եռակողմ հանդիպման ռուս-ուկրաինական հակամարտությունը չի ավարտվի. Պոդոլյակ

Ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար հարկավոր է ուղիղ եռակողմ հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի, Վոլոդիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Corriere della Sera թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:

«Առանց Թրամփի, Զելենսկու և Պուտինի միջև ուղիղ եռակողմ հանդիպման ռուս-ուկրաինական պատերազմը ոչ միայն չի ավարտվի, այլև մենք նույնիսկ չենք սկսի քննարկել այդ հարցը», - ասել է Պոդոլյակը։

Նա նաև նշել է, որ Կիևը պատրաստ է քննարկել հրադադարը, այդ թվում՝ օդայինը՝ որպես բանակցային գործընթացի մեկնարկի առաջին քայլ: Պաշտոնյայի խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է քննարկել այդ սցենարը և դա համարում է «իրատեսական բանակցային դիրքորոշումների հասնելու սկզբնական փուլ»: 

«Ցանկացած հրադադար, հատկապես համապարփակը, բանակցությունների պատշաճ մեկնարկի ելակետ է», - ասել է նա՝ հիշեցնելով լիակատար հրադադարի վերաբերյալ Միացյալ Նահանգների կողմից հնչեցված առաջարկը:

Օգոստոսի 15-ին Ալյասկայում սպասվում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որին Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպական երկրների ներկայացուցիչների մասնակցությունը չի նախատեսվում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում