Միացյալ Նահանգներ

Մասկը և Ալթմանն առցանց վիճաբանության են բռնվել՝ Apple-ի հասցեին Մասկի մեղադրանքներից հետո

2 րոպեի ընթերցում

Մասկը և Ալթմանն առցանց վիճաբանության են բռնվել՝ Apple-ի հասցեին Մասկի մեղադրանքներից հետո

Apple ընկերությունը մերժել է X ընկերության սեփականատեր Իլոն Մասկի մեղադրանքներն այն մասին, թե իր առցանց խանութում այնպիսի պայմաններ են ստեղծվել, որոնք թույլ չեն տալիս արհեստական բանականության այլ հավելվածներին մրցակցել Chat GPT-ն ստեղծող OpenAI ընկերության հետ, որի սեփականատերն է Սեմ Ալթմանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X սոցիալական հարթակում Մասկը սպառնացել էր իրավական գործընթաց սկսել Apple-ի դեմ։ Bloomberg-ին տված մեկնաբանությունում Apple-ը հերքել է մեղադրանքները՝ նշելով, որ իրենք օգտագործում են օբյեկտիվ չափանիշներ։

Այնուհետև Մասկը X-ում Ալթմանին անվանել էր «ստախոս» այն բանից հետո, երբ վերջինս հայտարարել էր, թե Մասկն իր հարթակն օգտագործում է՝ «ի շահ իրեն և իր ընկերությունների»։ Մասկը գրել էր, որ X-ում Ալթմանի գրառումներից մեկն ունի 3 միլիոն դիտում, մինչդեռ իր գրառումներից շատերն այդքան դիտումներ չունեն։ 

Մասկը և Ալթմանը, որոնք աշխարհում ամենահարուստ մարդկանցից են, լարված հարաբերություններ ունեն այն բանից հետո, երբ Մասկը հեռացավ OpenAI-ից, որը համահիմնադրել էր Ալթմանի հետ։ 

Apple-ը 2024 թվականի հունիսին հայտարարել էր Chat GPT-ի հետ գործընկերության մասին, սակայն, ըստ BBC-ի, չկան վկայություններ այն մասին, որ Apple-ը նախապատվություն է տալիս որևէ հավելվածի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում