Կրթություն

Երկրորդ տարին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները չեն շարունակի իրենց գործունեությունը դպրոցում

1 րոպեի ընթերցում

Երկրորդ տարին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները չեն շարունակի իրենց գործունեությունը դպրոցում

Կամավոր ատեստավորումը երկրորդ տարին չհաղթահարած ուսուցիչները չեն կարողանա  շարունակել իրենց գործունեությունը դպրոցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ պատասխանելով ուսուցիչներից նախապես ստացված հարցերին: 

«Թե՛ «Հանրակրթության մասին» օրենքով, թե՛ համապատասխան ենթաօրենսդրական ակտերով արձանագրված է, որ բոլոր այն ուսուցիչները, որոնք երկրորդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն կարողանա շարունակել իրենց գործունեությունը դպրոցում:  Բնականաբար, նոր մրցույթների էլ մասնակցել չեն կարող, որովհետև մրցույթի կարգում էլ է նշված, որ մրցույթի դիմելու դեպքում տնօրենը պիտի ստուգի՝ այդ ուսուցիչը կամավոր ատեստավորման չհաղթահարման նախադեպ ունեցե՞լ է, թե՞ ոչ»,-ասաց նա: 

Նախարարի տեղակալը նշեց, որ  կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի կանցկացվի նոյեմբեր ամսվա ընթացքում, առաջիկա օրերին հաստատված ժամանակացույցը կհրապարակվի: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում