Կրթություն

Հայաստանում սեպտեմբերի 1-ին կբացվեն 10-ից ավելի նոր դպրոցներ. Սվաջյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանում սեպտեմբերի 1-ին կբացվեն 10-ից ավելի նոր դպրոցներ. Սվաջյան

Սեպտեմբերի 1-ին 10-ից ավելի դպրոցներ իրենց դռները կբացեն աշակերտների համար, որտեղ արդեն նոր միջավայրում սովորողները հնարավորություն կունենան ժամանակակից պայմաններին համապատասխանող միջավայրում որակյալ կրթություն ստանալ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ աշնան ընթացքում ևս բազմաթիվ դպրոցների բացման օրակարգ ունեն, և այս ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում։  

«Բնականաբար, կառուցապատման աշխատանքները երբեմն խնդիրներ են ստեղծում դպրոցների գործունեության կազմակերպման հետ կապված, թեև մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի աշխատանքները փուլային լինեն և դպրոցները չտեղափոխվեն, այնուամենայնիվ, լինում են իրավիճակներ, երբ դպրոցները ստիպված են կրթությունը կազմակերպել այլ տարածքներում։ Այս ուղղությամբ ևս աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի դպրոցները անխոչընդոտ կարողանան կազմակերպել իրենց աշխատանքները»,- ասաց Սվաջյանը։ 

Նա նաև նշեց, որ բոլոր դպրոցները հագեցված են նոր գույքով, որի համար ներդրվել է տեխնիկական նոր բնութագիր։ 

«Մենք իրականացրել ենք հետազոտություն՝ գույքի արդյունավետությունը գնահատելու նպատակով, և ստացված արդյունքները կօգնեն, որպեսզի հաջորդ դպրոցներին տրամադրվող գույքը լինի ավելի որակյալ և հարմարավետ»,- հավելեց նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում