Միացյալ Նահանգներ

Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի կունենա Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում. CNN

1 րոպեի ընթերցում

Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի կունենա Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում. CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որը պլանավորված է Ալյասկայում, տեղի կունենա Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների։

Ըստ հրապարակման՝ կազմակերպիչները եկել են այն եզրակացության, որ հսկայական նահանգի միակ քաղաքը, որը կարող է հարմար վայր դառնալ գագաթնաժողովի անցկացման համար, լինելու է Անքորիջը։ Եվ միայն քաղաքի հյուսիսային ծայրամասում գտնվող Էլմենդորֆ-Ռիչարդսոն միավորված բազան է համապատասխանել պատմական հանդիպման անցկացման պահանջներին։

Հեռուստաալիքի զրուցակիցները հավելել են, որ Սպիտակ տունը հույս ուներ խուսափել Ռուսաստանի ղեկավարին և նրա պատվիրակությանն ամերիկյան ռազմական օբյեկտում հյուրընկալելու իրավիճակից։

Սակայն Ալյասկայում այժմ զբոսաշրջային ամենաեռուն շրջանն է, ուստի գագաթնաժողովի համար այլ հարմար վայրեր չի հաջողվել գտնել։

Թրամփի և Պուտինի հանդիպումը Ալյասկայում կանցկացվի ուրբաթ օրը՝ օգոստոսի 15-ին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում