Արարատ Միրզոյանը հանդիպել է Օմանի ԱԳ նախարարի տեղակալի հետ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան-Օման քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Երևանում գտնվող Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթիին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Նախարար Միրզոյանը և Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունների շուրջ:
Անդրադառնալով նախորդ շաբաթ Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է միջազգային իրադրության վերաբերյալ հայկական կողմի ընկալումները, տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման տեսլականը:
Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին շնորհավորել է ՀՀ ԱԳ նախարարին պատմական իրադարձության կապակցությամբ՝ վերահաստատելով Օմանի՝ տարածաշրջանում հարատև խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին աջակցող դիրքորոշումը: