Միացյալ Նահանգներ

Ուկրաինայի ապագայի վերաբերյալ որոշումները պետք է ընդունեն ուկրաինացիները. Քարնին զրուցել է Զելենսկու հետ

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի ապագայի վերաբերյալ որոշումները պետք է ընդունեն ուկրաինացիները. Քարնին զրուցել է Զելենսկու հետ

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին աջակցել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջիկա գագաթնաժողովի անցկացմանը՝ ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Կանադայի կառավարությունը Մարկ Քարնիի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հեռախոսազրույցից հետո:

Քարնին նաև իր աջակցությունն է հայտնել ԵՄ երկրների  ղեկավարների օգոստոսի 10-ի հայտարարությանը, որում նրանք ողջունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերն՝ ուղղված Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցմանը: 

Երկու ղեկավարներն ընդգծել են, որ Ուկրաինայի ապագայի վերաբերյալ որոշումները պետք է ընդունվեն ուկրաինացիների կողմից։ 

Միևնույն ժամանակ Զելենսկու հետ զրույցի ընթացքում Կանադայի վարչապետը նշել է, որ դիվանագիտական ջանքերը պետք է ուղեկցվեն Ռուսաստանի վրա շարունակական ճնշմամբ՝ պատերազմին վերջ դնելու համար։ 

«Վարչապետն ընդգծել է Կանադայի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական և ֆինանսական հզոր օգնությունը, այդ թվում՝ 2 միլիարդ դոլարի նոր ռազմական աջակցությունը և 2,3 միլիարդ դոլարի վարկի տրամադրումը՝ Ուկրաինայի ենթակառուցվածքների և հանրային համակարգերի վերականգնմանը նպաստելու համար», - նշված է հայտարարության մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն Ալյասկայում կկայանա օգոստոսի 15-ին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում