Ալյասկայի երկինքը կփակեն Թրամփի և Պուտինի հանդիպման օրը

1 րոպեի ընթերցում

Օգոստոսի 15-ին կփակվի Ալյասկայի Անքորիջ քաղաքի օդային տարածությունը։ Անքորիջում է կայանալու ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA):

Գերատեսչությունը հրապարակել է «VIP-անձի տեղաշարժի մասին ծանուցում»: Դրանում նշվում է, որ երկինքը փակ կլինի 30 մղոն (48,3 կմ) շառավղով: Սահմանափակումները կվերաբերեն մինչև 18 000 ոտնաչափ (5,5 կմ) բարձրությանը և կհանվեն օգոստոսի 16-ին:

Թրամփ-Պուտին հանդիպման օրակարգում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն է։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի ղեկավարը չի մասնակցի Ալյասկայում կայանալիք հանդիպմանը։ 

Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ Զելենսկու մասնակցությունը Ալյասկայում կայանալիք հանդիպմանը չի նախատեսվում

Հայերեն Русский