Արմստատն արձագանքել է առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական ցուցանիշների առնչությամբ Բագրատյանի քննադատություններին

5 րոպեի ընթերցում

Վիճակագրական պետական խորհրդի անդամ Լիլիթ Պետրոսյանը պարզաբանումներ է ներկայացրել օգոստոսի 7-ին նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջում 2025թ. առաջին կիսամյակի ՀՀ  սոցիալ-տնտեսական ցուցանիշների առնչությամբ Արմստատի հասցեին հնչած քննադատությանն ու ցուցանիշները կասկածի տակ դնելուն: 

«Արմենպրես»-ը Պետրոսյանի պարզաբանումը ներկայացնում է ամբողջությամբ.

«Անդրադառնալով ընթացիկ ցուցանիշներին, հարկ է նշել, որ արտաքին առևտրաշրջանառության 45% -ով նվազումը 2025թ.-ի առաջին կիսամյակում  նախորդ տարվա  նույն  ժամանակաշրջանի համեմատ պայմանավորված է գերազանցապես «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» բաժնի արտաքին առևտրաշրջանառության նշանակալի կրճատման հետ, խոսքը, հիմնականում, վերաբերում է ոսկուն: Այսպես, այդ բաժնի արտահանումը կրճատվել է 77 % -ով (2025թ.-ի առաջին կիսամյակում այն կազմել է մոտ 1.3 մլրդ ԱՄՆ դոլար, նախորդ տարվա 5.6 մլրդ ԱՄՆ դոլարի դիմաց), իսկ ներմուծումը կրճատվել է 78.8 % -ով (2025թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 1.1 մլրդ ԱՄՆ դոլարից փոքր-ինչ ավել, նախորդ տարվա  մոտ  5.3 մլրդ ԱՄՆ դոլարի դիմաց): Այդ անկումն արտացոլված է նաև արդյունաբերության թողարկման ցուցանիշներում, մասնավորապես «հիմնական մետաղների արտադրությունը» վերոհիշյալ ժամանակաշրջանում  կրճատվել է 73.8 %-ով, իսկ «ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը»՝ 69.2%-ով: Արդյունքում, արդյունաբերության թողարկումը կրճատվել է  12.1 % -ով: 

Ինչ վերաբերում է շինարարության 18.5 % հավելաճին, երբ ցեմենտի արտադրությունը նվազել է 18.1 % -ով, ապա հարկ է նշել, որ 2025թ.-ի առաջին կիսամյակում ցեմենտի արտադրության ծավալը կազմել է 398.1 հազար տոննա՝ նվազելով 18.1%-ով, իսկ ներմուծումը՝ 319.3 հազար տոննա, նախորդ տարվա նկատմամբ աճելով 67.3 հազար տոննայով: Սակայն, միևնույն է, շինարարության թողարկումը, կառուցվածքային առումով, միայն ցեմենտի հետ չէ, որ «թղթակցում է» (տե՛ս նաև «Վիճակագրական կոմիտեն անդրադարձել է շինարարության և շինանյութի արտադրության ցուցանիշներին», ԱՐՄԵՆՊՐԵՍ, 15 հուլիսի, 2019թ. և «Վիճակագրական կոմիտեն պարզաբանել է շինարարության և շինանյութի արտադրության ցուցանիշները», ԱՐՄԵՆՊՐԵՍ, 22 հոկտեմբերի, 2019թ.): 

Նույն խնդիրն առկա է նաև բեռնափոխադրումների ծավալին վերաբերող ցուցանիշներում: Բեռների տարբեր տեսակներ բնութագրվում են տարբեր քաշերով: Հետևաբար, համադրելի ժամանակաշրջաններում դրանց տեսակարար կշիռների, ինչպես նաև ըստ տրանսպորտի տեսակների բեռնափոխադրումների  կառուցվածքային փոփոխությունները կարող են փոփոխության ենթարկել նաև բեռնափոխադրումների ծավալը: 

Անկախ վերոգրյալից, տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հաշվարկներում օգտագործվող  ՏԳՏԴ խմբ 2 դասակարգչի երկու տասնյակից ավելի տնտեսական գործունեության խոշորացված խմբերում և դրանցից  յուրաքանչյուրը կազմավորող բազմաթիվ ենթախմբերում համադրելի ժամանակաշրջաններում կարող են արձանագրվել ինչպես աճի, այնպես էլ անկման միտումներ, որոնցից յուրաքանչյուրն էլ իր չափով ազդում է ՏԱՑ-ի վերջնական արդյունքի վրա:

Ինչ վերաբերում է վիճակագրական ցուցանիշների վերանայումներին, ապա նույն հարցադրումը հնչեցվել էր դեռևս ս.թ. փետրվարի 28-ին, ինչի վերաբերյալ Արմստատը հանդես է եկել մանրամասն պարզաբանումներով (տե՛ս «Վիճակագրական կոմիտեն պարզաբանել է տնտեսական ակտիվության ցուցանիշների վերանայումները», ԱՐՄԵՆՊՐԵՍ, 3 մարտի, 2025թ., ինչպես նաև «ՀՀ վիճակագրական կոմիտեն վիճակագրական ճշգրտումների հետ կապված պարզաբանումներ է ներկայացրել»,  ԱՐՄԵՆՊՐԵՍ, 12 հուլիսի, 2019թ.):       

Ընդ որում, փետրվարի 28-ին Հ. Բագրատյանի կողմից մեկ այլ պնդում ևս ներկայացվել էր Արմստատին առ այն, որ կյանքի սպասվող միջին տևողությունը Արմստատը կամայականորեն է հաշվարկում: Դրա վերաբերյալ ևս պարզաբանումը տրվել է 2025 թ. մարտի 3-ին (տե՛ս «Վիճակագրական կոմիտեն պարզաբանել է կյանքի սպասվող միջին տևողության ցուցանիշի հաշվարկի մեթոդաբանությունը», ԱՐՄԵՆՊՐԵՍ, 3 մարտի 2025թ.)»:  

Տնտեսություն

1990թ. ՀՆԱ-ի վերանայում` նվազեցման ուղղությամբ երբեք տեղի չի ունեցել. Արմստատն արձագանքել է Բագրատյանի պնդումներին

Հայերեն

Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան

Ազգային երգ ու պար Օձունում․ օգոստոսի 2-ին կանցկացվի «Ճախրուկ» ներառական փառատոնը

Մարտունիի պատկերասրահում բացվել է գեղանկարիչ Մարիամ Գալստյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին

Գավառի թիվ 1 հիմնական և թիվ 7 միջնակարգ դպրոցների համար կկառուցվեն նոր շենքեր

Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան

Աշխարհում առաջին անգամ Աբու Դաբիում դատական ոլորտում կներդրվի արհեստական բանականություն

Սևանում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգի ներդրման ծրագիրը մեկ տարվա ընթացքում հաջող արդյունքներ է գրանցել

Սևանցի ծանրորդները երկու մեդալ են նվաճել Հայաստանի 2026 թվականի երիտասարդների առաջնությունում

Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․ բյուջեից կպահանջվի 30 մլրդ դրամ