Սպորտ

Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարը սկսել է աշխարհի գործող չեմպիոնի նկատմամբ հաղթանակով

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարը սկսել է աշխարհի գործող չեմպիոնի նկատմամբ հաղթանակով

Սենթ Լուիսում ընթացող «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո միանձնյա առաջատարը Լևոն Արոնյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանը հաղթանակ է տոնել մեկնարկային 3 պարտիաներում` առաջին խաղում Արոնյանը հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուին, երկրորդում՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավին, իսկ երրորդում՝ Նոդիրբեկ Աբդուսատորովին: 

Այս տարի Սենթ Լուիսի մրցաշարին մասնակցում են` Ֆաբիանո Կարուանան, Գուկեշ Դոմարաջուն, Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգես Պերեսը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լե Քուանգ Լիեմը, Սամուել Շանկլանդը, Գրիգորի Օպարինը: 

Կարդացեք հոդվածը` Englishქართული
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում