Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործընկերոջ հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործընկերոջ հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունը։ 

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել ս.թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և զարգացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին և հետագա աշխատանքներին:

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ինչպես նախկինում բազմիցս հայտարարվել է ՀՀ կողմից, այնպես էլ վաշինգտոնյան հռչակագրում արտացոլված է այն, որ ենթակառուցվածքների գործարկումը՝ ներառյալ Հայաստանի տարածքում ամերիկյան գործընկերությամբ կառուցվելիքը, տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում:

Այս առնչությամբ նախարար Միրզոյանը Սեյեդ Աբբաս Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Իրանի միջև առաջիկա խորհրդակցությունների և բարձրաստիճան շփումների նախապատրաստման շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում