Նեթանյահուն և Թրամփը քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննարկել են Գազա քաղաքի վերահսկողությունը ստանձնելու ծրագրերը և մնացած պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հենց նոր զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նրանք քննարկել են Իսրայելի ծրագրերը՝ Գազայում ՀԱՄԱՍ-ի մնացած հենակետերի նկատմամբ վերահսկողություն սահմանելու վերաբերյալ՝ պատերազմը ավարտին հասցնելու, պատանդներին ազատ արձակելու և ՀԱՄԱՍ-ի պարտությանը նպաստելու նպատակով»,- ասվում է X-ում Նեթանյահուի գրասենյակի գրառման մեջ։

Վարչապետ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին պատերազմի սկզբից ի վեր Իսրայելին ցուցաբերած աջակցության համար։

Օգոստոսի 10-ին կայացած մամուլի ասուլիսում Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը չի դադարեցնի պայքարը ՀԱՄԱՍ-ի դեմ, մինչև այն լիովին չոչնչացվի։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 61430 հազարի, վիրավորվել է 153213 մարդ, որոնց թվում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250-ը։

Հայերեն Русский

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին