Մերձավոր Արևելք

Իսրայելը թեկնածուներ է ընտրել է Գազայի հատվածի հետպատերազմյան կառավարման համար

2 րոպեի ընթերցում

Իսրայելը թեկնածուներ է ընտրել է Գազայի հատվածի հետպատերազմյան կառավարման համար

Իսրայելի կողմից մշակված ծրագրի համաձայն՝ պատերազմից հետո Գազայի հատվածում կստեղծվի քաղաքացիական վարչակազմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Times of Israel-ը, այս մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է արտասահմանյան ԶԼՄ-ների համար հրավիրված մամուլի ասուլիսում:

«Գազան ապառազմականացվելու է. Իսրայելը կկրի անվտանգության ապահովման հիմնական պատասխանատվությունը. Իսրայելի հետ Գազայի սահմանին անվտանգության գոտի կստեղծվի ահաբեկիչների ապագա ներխուժումները կանխելու համար. Գազայում կստեղծվի քաղաքացիական վարչակազմ, որը կձգտի հաշտ ապրել Իսրայելի հետ», - ասել է Նեթանյահուն։

Նա կրկնել է, որ Իսրայելը մտադիր չէ «մնալ Գազայում, դա մեր նպատակը չէ»։

Վարչապետը նշել է, որ Իսրայելը «մի քանի թեկնածու» է ընտրել Գազայի հատվածում «անցումային վարչակազմ» ստեղծելու համար։

«Կան մի քանի թեկնածուներ, որոնց մասին մենք խոսում ենք։ Բայց ոչ ոք այնտեղ չի մտնի, մինչև մենք ՀԱՄԱՍ-ի վերջը չտանք», - ընդգծել է նա։

Դրա հետ մեկտեղ Նեթանյահուն արտասահմանյան լրագրողներին ասել է, որ Պաղեստինի ազգային վարչակազմը (ՊԱՎ) ընդունելի տարբերակ չէ Գազայի հատվածի հետպատերազմյան վերականգնմանը մասնակցելու համար ու մեղադրել է ՊԱՎ-ին Իսրայելի դեմ ահաբեկչական գործունեությանն աջակցելու մեջ: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում