Ֆասթ Շիֆթը Sevan Startup Summit-ին ներկայացրել է իր նոր պրոդուկտները

2 րոպեի ընթերցում

«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը ս․թ․ հուլիսի 20-26-ին մասնակցել է Սևանա լճի ափին կայացած Սևան ստարտափ սամմիթ 2025-ին և յոթօրյա միջոցառման ընթացքում  ներկայացրել է դրամապանակի միջոցով Fastex հաշիվների հասանելիության հնարավորությունները։ Միջոցառումը տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական համաժողովն է, որը հյուրընկալում է նորարարության ջատագովներին աշխարհի տարբեր ծայրերից։ 

Ֆասթ Շիֆթի գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանն ասել է․ «Այսօր մենք ներկայանում ենք մեր մի շարք ինովացիոն պրոդուկտներով, որոնցից կուզեմ հատկանշել Ֆասթեքսի հետ համագործակցությունը, Ֆասթեքս հաշիվների ստեղծումը և կցագրումը Ֆասթ Շիֆթ wallet-ում: Երկրորդ պրոդուկտը, որն այսօր ներկայացնում ենք մոտ օրերս Ֆասթ Բանկի հետ համատեղ դիջիթալ քարտերի թողարկումն է»:

Տաղավարի այցելուները ծանոթացել են նաև վերջերս թողարկված «YoYo» բջջային հավելվածին` 4-16 տարեկան երեխաների և դեռահասների համար, որը նրանց առաջին քայլն է դեպի ֆինանսական գրագիտություն։ Հավելվածը հեշտացնում է ընտանիքի կրտսեր անդամներին գումար փոխանցելն ու ելումուտերի վերահսկողությունն ապահով հարթակում։ 

Այցելուները նաև ակտիվորեն օգտվել են Հայաստանում բացառապես Ֆասթ Շիֆթ բջջային հավելվածի միջոցով գործող PowerFull լիցքավորման սարքերից (power bank)՝ միջոցառման ընթացքում լիցքավորելով իրենց էլեկտրոնային սարքերը։ 

Ի դեպ, Ֆասթ Շիֆթ էլեկտրոնային դրամապանակով POPUTI հավելվածով Հայաստանում ցանկացած ուղղությամբ երթ պատվիրելիս՝ օգտատերերը կարող են 50%-ը քեշբեք ստանալ POPUTI-ի հաշվին։

«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները