Մերձավոր Արևելք

Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է Al Jazeera հեռուստաընկերության 5 լրագրող

2 րոպեի ընթերցում

Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է Al Jazeera հեռուստաընկերության 5 լրագրող

Կատարի Al Jazeera հեռուստաընկերությունը հայտնել է Գազայի հատվածի վրա իսրայելական ռմբակոծության հետևանքով իր 5 աշխատակիցների զոհվելու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մասնավորապես զոհվել են լրագրողներ Անաս ալ-Շարիֆն ու Մուհամեդ Քրեյքեհը, ինչպես նաև 3 օպերատոր։

Al Jazeera-ն հաղորդել է, որ իր աշխատակիցները զոհվել են այն ժամանակ, երբ իսրայելական կողմը հարվածել է լրագրողների վրանին։

Անաս ալ-Շարիֆը զոհվելուց ժամեր առաջ գրառում էր կատարել X-ի իր էջում՝ հրապարակելով իսրայելական ռմբակոծության մասին տեսանյութն ու նշելով, որ վերջին երկու ժամվա ընթացքում Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումներն ակտիվացել են։ 

Իր հերթին Իսրայելի պաշտպանական բանակը հայտարարություն է տարածել՝ ասելով, որ գործողությունների արդյունքում վերացրել է «ահաբեկիչ Անաս ալ-Շարիֆին, ով ձևացրել է, թե Al Jazeera հեռուստաընկերության լրագրող է»։ Իսրայելական կողմի պնդմամբ՝ նա ղեկավարել է ՀԱՄԱՍ-ի ծայրահեղական ջոկատներից մեկը և «պատասխանատու է եղել իսրայելցի խաղաղ բնակիչների ու զինծառայողների հրթռիակոծման համար»։

Գազայի հատվածի իշխանությունները օգոստոսի 5-ին հայտարարել էին, որ իսրայելական հարվածների հետևանքով անկլավի տարածքում զոհված լրագրողների թիվը հասել է 230-ի։ 

Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից Գազայում հակամարտության պատճառով մահացել է 61 հազար 430 մարդ, տոիժել՝ ավելի քան 153 հազարը։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում