Մշակույթ

Օպերային թատրոնը նոր թատերաշրջանը կմեկնարկի Ստեփանավանում

1 րոպեի ընթերցում

Օպերային թատրոնը նոր թատերաշրջանը կմեկնարկի Ստեփանավանում

Օպերային թատրոնն իր նոր թատերաշրջանի մեկնարկը կտա Ստեփանավանում, օգոստոսի 28-ին և 29-ին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ մարզերում մշակութային կյանքի աշխուժացումը գերատեսչության կարևոր անելիքներից է։ 

Նրա տեղեկատվությամբ՝ Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի բակում կներկայացվեն Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը և Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։ 

Անդրասյանը հույս է հայտնել, որ բազմաթիվ քաղաքացիներ կօգտվեն այդ հնարավորությունից և ներկա կլինեն ներկայացումներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում