Սպորտ

Սպորտային լրագրող Բրայան Օլիվերն անդրադարձել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանին

1 րոպեի ընթերցում

Սպորտային լրագրող Բրայան Օլիվերն անդրադարձել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանին

Մեծ համբավ ունեցող սպորտային լրագրող Բրայան Օլիվերն անդրադարձել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: 

«Որքան հաճելի է տեսնել ծանրամարտի ներկայացուցչի` համաշխարհային քաղաքականությունում մեծ աշխատանք կատարելիս:  Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն է, ինչպես նաև ծանրամարտի ազգային ֆեդերացիայի նախագահը (և այժմ Հայաստանը, թերևս, Եվրոպայի ամենաուժեղ ազգն է ծանրամարտում): Նա այնտեղ էր, երբ Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական համաձայնագիր կնքվեց, որը վերջ դրեց (հուսով եմ) տասնամյակների հակամարտություններին և մահերին: Արայիկը լուսանկարվել է աշխարհի երկու առաջնորդների հետ. շնորհավորում եմ»,-գրել է Օլիվերը:

 

 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում