Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է Պուտինի հետ Ալյասկայում հանդիպելու մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է Պուտինի հետ Ալյասկայում հանդիպելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օգոստոսի 15-ին Ալյասկայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել Truth Social սոցիալական ցանցում։ 

«Իմ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի, և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկար սպասված հանդիպումը կկայանա հաջորդ ուրբաթ՝ 2025 թվականի օգոստոսի 15-ին, Ալյասկայի հզոր նահանգում։ Լրացուցիչ մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ», - գրել է Թրամփը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում