Քաղաքականություն

Պատերազմ չի լինելու, տարածաշրջանի բոլոր ճանապարհները և սահմանները բացվելու են․ Ալեն Սիմոնյան

1 րոպեի ընթերցում

Պատերազմ չի լինելու, տարածաշրջանի բոլոր ճանապարհները և սահմանները բացվելու են․ Ալեն Սիմոնյան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Վաշինգտոնում կայանալիք եռակողմ հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է՝ « միջանցք չի լինելու, ճանապարհներն են բացվում: Տարածաշրջանի բոլոր ճանապարհները և սահմանները բացվելու են»: 

«Պատերազմ այլևս չի լինելու: Մեր երեխաներն այլևս չեն զոհվելու: 

Միջանցք չի լինելու, ճանապարհներն են բացվում: Տարածաշրջանի բոլոր ճանապարհները և սահմանները բացվելու են: 

Մեր տնտեսությունը շնչելու է: Ամեն օր մեր պետությունն էլ ավելի անկախ և ինքնիշխան է լինելու:

ԿԵՑՑԵ պագան, որն այսօր ենք կերտում, Ապագա կա՜ , կա ապագա! 

ԿԵՑՑԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ, 

Կեցցե այն իրական Հայաստանի Հանրապետությունը, որը մենք միշտ իրականում երազել ենք, որը հավետ է»,- գրել է Սիմոնյանը։:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում