«Ջայտեքս Գլոբալ 2025» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը մեկնարկել է

2 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախատեսում է 2025 թվականի հոկտեմբերի 13-17-ը ԱՄԷ Դուբայ քաղաքում կայանալիք «Ջայտեքս Գլոբալ» միջազգային ցուցահանդեսին ներկայացնել հայկական տեխնոլոգիական էկոհամակարգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունը վերոնշյալ ցուցահանդեսիմասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին հայտարարություն է տարածել: 

««Ջայտեքս Գլոբալ 2025»-ը համարվում է աշխարհում տեխնոլոգիական ամենամասշտաբային միջոցառումներից մեկը: «Ջայտեքս Գլոբալ»-ի առանցքային ուղղություններն են՝ արհեստական բանականությունը, կրթական տեխնոլոգիաները, հեռահաղորդակցությունը, կիբեռանվտանգությունը, կայուն տեխնոլոգիաները,  ֆինանսական տեխնոլոգիաները:

Նախարարությունը նախատեսում է «Ջայտեքս Գլոբալ 2025»-ին ներկայացնել հայկական տեխնոլոգիական էկոհամակարգը և հնարավորություն ընձեռել ոլորտային կազմակերպություններին մասնակցել միջոցառմանը՝ որպես այցելու՝ ներկայացնելու իրենց կողմից առաջարկվող արտադրանքը/լուծումներն ու հաստատելու նոր գործարար կապեր միջազգային գործընկերնեի հետ»,- ասված է հայտարարության մեջ: 

Մրցութային փուլն անցած այցելու կազմակերպությունները հայաստանյան տաղավարում ունենալու են 2-3 ստարտափ ներկայացումներ (Pitching session):

Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչ 2025 թվականի օգոստոսի 21-ը ներառյալ՝ հետևյալ հղումով:

Նախարարությունը հոգալու է ցուցահանդեսային տարածքի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ծախսերը։ Մնացած ծախսերը (ավիատոմսեր, կեցություն) հոգալու են ընտրված կազմակերպությունները։

Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ միջոցառման պաշտոնական կայքում:

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010-59-01-62 հեռախոսահամարով:

Հայերեն

COP17-ի շրջանակում Հայաստան կայցելի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի առաջին տեղակալը

Թրամփը համոզված է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության կգան հակամարտության կարգավորման շուրջ

Երևանի հանրային տրանսպորտում հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցողն անվճար երթևեկելու հնարավորություն կունենա

Ֆրանսիացի զինվորականները Հնդկական օվկիանոսում նավթատար լցանավ են կալանել

Անշարժ գույքի գործակալի ծառայությունների մատուցման ոլորտում բացահայտվել է չհայտարարագրված հարկման օբյեկտ

Առաջիկայում մենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու գործի վրա. Փաշինյան

Արտոնություն հանրային տրանսպորտում. մանրամասնում է փոխքաղաքապետը

Թյուրընկալում կա. Գալջյանը Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացման մասին

Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech Instruments» ընկերություն

Արտաքին աջակցության բացակայության պայմաններում քրդերը ստիպված են գնալ փոխզիջումային տարրեր պարունակող գործարքների. Արմեն Պետրոսյան